Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արման Ադամյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արման Ադամյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին՝ Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Հարգելի՛ Արման Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Դուք համոզիչ կերպով հաստատեցիք Ձեր առաջնորդական որակները, ցուցադրեցիք բնավորությունն ու կամքը: Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,-նշված է հեռագրի տեքստում:

Ռուսաստանցի Արման Ադամյանը հաղթել է մինչև 100 կգ քաշային կարգում: Ձյուդոիստի մրցակիցը չեխ Լուկաշ Կրպալեկն էր։