Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ վիրավորված հիվանդներին

Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ վիրավորված հիվանդներին

Կրասնոգորսկի հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Պողոսովն այն անձնազոհ բժիշկներից է, որը առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ վիրավորված հիվանդներին: 

Նա մեծ փորձ ունի ծանր վիրավորներին օգնելու. 1992 թ. - ից 2001 թ. նա ռազմական վիրաբույժ է աշխատել Արցախում, հայտնում է Iz.ru-ն։

Այդ պատճառով Պողոսովին ծանոթ է աշխատանքն արտակարգ պայմաններում, սակայն նա հիացմունքով է խոսում իր գործընկերների ՝ բժիշկների, բուժքույրերի, սաիտարների մասին, ովքեր հիվանդանոց էին հասել «որը ոտքով, որը տաքսիով, որը հեծանիվով»՝ շտապելով օգնություն ցուցաբերել։

«Եթե մենք պատրաստ չլինեինք, ես ձեզ վստահեցնում եմ, որ զոհվածների թիվը շատ ավելի մեծ կլիներ։ Դա ինձ քիչ թե շատ ծանոթ էր, քիչ թե շատ հանգիստ էի։ Ավելին, իմ մեջքին կանգնած էին երիտասարդ գործընկեր-վիրաբույժներ, որ ասում էին՝ իսկ մենք կհաղթահարենք։ Ստացվեց, արեցին։ Եվ այսօր մաքուր խղճով կարող ենք յուրաքանչյուրի աչքերին նայել», - նշել է բժիշկը։