Թուրքիայում «Զվարթնոց» օդանավակայանի նախկին շենքը ներկայացրել են ուկրաինական

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ նշելով, որ մեր օդանավակայանի հին շենքը թուրքական քարոզչամեքենան ներկայացրել է որպես ուկրաինական օդանավակայան և ափսոսանք հայտնել դրա վիճակի համար՝ իբրև թե այն ռմբակոծված լինելու։
Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև․
«Շատ ուժեղ տեղեկատվական պատերազմ է գնում։ Այդ պատերազմին է միացել նաև Թուրքիան։
Սա մեր «ԶՎԱՐԹՆՈՑ» օդանավակայանի հին շենքն է, սակայն թուրքական քարոզչամեքենան այն ներկայացնում է ուկրաինական օդանավակայան ու ափսոսանք են հայտնում այս վիճակի համար (իբրև թե ռմբակոծված լինելու համար)․․․: Դե պատկերացրեք՝ ինչ ապատեղեկատվություն է գնում, պատկերացրեք, թե ինչ տեսակի մոլորեցնող ու իրականությանը չհամապատասխանող մեդիատեռորի հետ գործ ունենք»։