Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու գործով. մանրամասներ

Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու գործով. մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր երկու տարբեր հիմնարկների պաշտոնատար անձանց է ձերբակալել կաշառք ստանալու գործով: Նրանցից մեկը ՊԵԿ աշխատակից, մյուսը` ՆԳՆ հաշվառման քննական բաժնի աշխատող: Հակակոռուպցիոն կոմիտեից երկու դեպքն էլ հաստատեցին՝ նշելով, որ Կոմիտեում քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, որոնցից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։

Մյուսը, տեղեկացանք, որ տնտեսվարող է, որը, MediaHub-ի տեղեկություններով, 4 մլն դրամ կաշառք է տվել ՊԵԿ հարկային տեսուչին, որ իր ընկերության խախտումները չարձանագրի: 

Իսկ ՆԳՆ աշխատակիցն էլ Արտաշատի հաշվառման քննական բաժնից է, որը մոտ 250 հազար կաշառք է վերցրել, որ անօրինական կերպով վարորդական իրավունք տա քաղաքացուն: Նրա հետ միասին ևս երեք հոգի է ձերբակալվել` կաշառք տվողն ու օժանդակող անձինք:

Վահե Մակարյան