Volkswagen-ը բախվել է կայանված բեռնատարին, ապա՝ արգելապատնեշին․ վարորդին և 6-ամյա ուղևորին հոսպիտալացրել են

Volkswagen-ը բախվել է կայանված բեռնատարին, ապա՝ արգելապատնեշին․ վարորդին և 6-ամյա ուղևորին հոսպիտալացրել են

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Հրաչ Մանուկյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։