Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն արդարացվել են

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհավորում եմ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին:
Դատարանը, Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նրանց վերաբերյալ կայացրեց արդարացման վերդիկտ»:
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար