Խոցվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք․ մանրամասներ

Անցած գիշեր ՀՕՊ-ը Ռուսաստանի շրջանների օդում խոցել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։
89 ԱԹՍ խոցվել է Ղրիմում, 23-ը՝ Սև ծովում և մեկը՝ Ազովի ծովում, չորսը՝ Կրասնոդարի երկրամասում, երկուսը՝ Օրյոլի մարզում, և մեկականը՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։