Խմբակային ծեծի մասնակից թաղապետի, ակտիվիստի և ավագանու անդամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Խմբակային ծեծի մասնակից թաղապետի, ակտիվիստի և ավագանու անդամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ բոլոր վեց մեղադրյալների, այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, ակտիվիստ Արթուր Չախոյանի և ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ-ն:

Նրանց նկատմամբ սահմանվել է բացակայելու արգելքը։

Տարոն Չախոյանին և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից 1 օր առաջ ակցիա էին իրականացրել ու յոգուրտ թափել վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկարի վրա։ Վերջինն էլ դրանից առաջ հեռախոսազանգի ընթացքում հայհոյել էր նրանց։

Այդ դեպքի հաջորդ օրը թաղապետարանում Տիգրան Տեր-Մարգարյանը և մի քանի հոգի հարձակվել ու հարվածներ էին հասցրել Չախոյանին։