Հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մասնակցել Իրանի մրցաշարին

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող մասնակցություն են ունեցել Թեհրանի միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ իրենց ուժերն էին չափում նաև հայ ըմբիշները: Մրցավայր մեկնած 10 ըմբիշից մեդալ են նվաճել 3-ը:
Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 63 կգ քաշային կարգում: