Կինը հետապնդել է իր ավտոմեքենայի գողերին և գնդակահարել նրանց բենզալցակայանում

Կինը հետապնդել է իր ավտոմեքենայի գողերին և գնդակահարել նրանց բենզալցակայանում

ԱՄՆ Միսսուրիի բնակչուհին Սենթ Լուիս քաղաքի բենզալցակայաններից մեկում գտել է տղամարդկանց, որոնց կասկածում էր իր մեքենան գողանալու մեջ, և գնդակահարել: Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ 35-ամյա Դեմեշա Քոուլմանին մեղադրանք է առաջադրվել կրկնակի սպանության, զինված հարձակման և հրազենով հանցագործություն կատարելու համար։ Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը 19-ամյա Դարիուս Ջեքսոնին և 49-ամյա Ջոզեֆ Ֆարարին սպանելուց անմիջապես հետո։

Հարցաքննության ժամանակ Քոուլմանը հայտարարել է, որ գնացել էր բենզալցակայան՝ առևանգողներից հետ վերցնելու իր մեքենան։ Տեսահսկման տեսախցիկների կադրերից երևում է, որ կինը բացել է մեքենայի դուռը, որում երեք տղամարդ է եղել և սկսել կրակել նրանց վրա։ Արդյունքում նրանցից երկուսը մահացել են, իսկ երրորդը վիրավորվել է գլխից, սակայն ողջ է մնացել։

Ոստիկանության աշխատակիցները դեռ չեն պարզել, թե արդյոք տղամարդիկ կապ ունեն Քոուլմանի մեքենայի գողության հետ։ Կինը բանտում է։ Իրավապահները պարզել են, որ նա նախկինում օրենքի հետ խնդիրներ չի ունեցել։