Պուտինը կարծում է, որ պատմական իրավունքներ ունի Ուկրաինայի նկատմամբ․ Բայդեն

Պուտինը կարծում է, որ պատմական իրավունքներ ունի Ուկրաինայի նկատմամբ․ Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը քննադատել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մոտեցումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում՝ այն անվանելով ժամանակակից հաշտեցման քաղաքականություն, այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։

«Սա ժամանակակից հաշտեցում է», - ասաց Բայդենը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի մոտեցումը։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն Ուկրաինան համարում է «Մայր Ռուսաստանի» մաս։

«Նա [Վլադիմիր Պուտինը] կարծում է, որ պատմական իրավունքներ ունի Ուկրաինայի նկատմամբ... Նա չի կարող հաշտվել այն փաստի հետ, որ <…> Խորհրդային Միությունը փլուզվել է։ Եվ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կանգ է առնելու, հիմար է», - ասել է Բայդենը։