Թատրոնի տնօրենից պահանջվել են պարզաբանումներ. քաղաքապետարան

Թատրոնի տնօրենից պահանջվել են պարզաբանումներ. քաղաքապետարան

«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ի գործունեության ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց մասով Երևանի քաղաքապետարանն իրականացրել է ուսումնասիրություններ, ՀՈԱԿ-ի տնօրենից պահանջվել են պարզաբանումներ: Այս մասին MediaHub-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից ի պատասխան մեր հարցման, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը լուրերը, թե Երևանի  քաղաքապետարանը նախատեսում է աշխատանքից ազատել թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին։

«Առկա հարցադրումների մասով պարզաբանումների ներկայացումից հետո, հարցը կքննարկվի Երևանի քաղաքապետարանում և խնդրին նախատեսված կարգով, կտրվի լուծում»,- հայտնեցին կառույցից:

Նշենք, որ «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն»-ի անձնակազմն ու դերասանները այսօր ժողով էին հրավիրել՝ իրենց աջակցությունը հայտնելով տնօրենին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Էմին Թորոսյանը զայրացրել է իշխանությանը ներկայացումների ցանկով, որում, օրինակ, առկա է Րաֆֆու «Խենթը»: Ըստ էության, այն, կարծես, մեր օրերի մասին է՝ պայքար դարավոր թշնամու՝ թուրքի ու դավաճանների դեմ: