Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին․ «Հրապարակ»

Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է  ․ ՔՊ վարչության երեկվա նիստն անցել է բավականին բուռն, «գորգի վրա են հրավիրվել» ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն աջուձախ քննադատում է գործընկերներին, մեղադրում այս կամ այն օլիգարխի հետ կապերի, կոռուպցիոն գործարքների համար, եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որի ընտանիքին պատկանող գազալցակայանում վերջերս սպանություն տեղի ունեցավ։ Պատմում են, որ վարչության անդամներն ուղղակի «հերձել» են Սարգսյանին, ասել, որ ով մի կարեւոր նախագիծ է ներկայացնում, հատուկ սեւեռվում ես այդ անձի վրա, հաստափոր պապկաներ կազմում նրա դեմ, երբեմն՝ չհիմնավորված տեղեկատվության հիման վրա, ու փորձում բոլորին հրապարակային մեղադրել տվյալ գործընթացից շահ հետապնդելու, կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ՝ մրոտելով գործընկերներիդ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին անտառահատումների հարցով իր զեկույցում կապել է փայտի բիզնեսի, Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ խաղային բիզնես ունեցող Վիգեն Բադալյանի շահերը պաշտպանելու հետ եւ այլն։

Հայկ Սարգսյանը որքան էլ փորձել է արդարանալ, թե այդ ամենն անում է թիմի համար, բացահայտում է կոռուպցիոն ու դատապարտելի կապերը, որ իրենք էլ չարժանանան նախկինների ճակատագրին, սակայն Նիկոլ Փաշինյանի եւ վարչության անդամների մեծամասնութան համար այդ հիմնավորումները համոզիչ չեն եղել, եւ հակընդդեմ մեղադրանքներ են հնչել, որ նա բոլորից շատ կասկածելի կապեր ունի քրեական հեղինակությունների եւ օլիգարխների հետ, եւ գիտեն, թե ինչ գումարներ է աշխատում` իր դիրքն օգտագործելով։ Փաշինյանը կոշտ ելույթ է ունեցել եւ ակնարկներ արել, որ իրավական գործընթացներ կհաջորդեն՝ պարզելու պատգամավորի եւ նրա ընտանիքի հետ կապված որոշ պատմությունների իսկությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 08․ 05․ 25 թ համարում։