Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (08-13.05.2025թ.)
Ուշադրություն
Ուշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։
Երևան քաղաքում՝
Մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-13-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 29.9°C (1997թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 4.1°C (2000թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 16.2°C