Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն

Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն

2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Նախագիծն է ընդգրկվել կառավարության այսօրվա նիստին:

«Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: