8 նոր ուղղությամբ թռիչքներ․ սպասված լուր «Wizz Air»-ից՝ Երևանից ճամփորդողների համար

«Wizz Air»–ը լավ ու երկար սպասված լուր հայտնեց Երևանից ճամփորդողների համար․ աշնանը ավիաընկերությունը ՀՀ-ից 8 նոր ուղղություն է մեկնարկում։
Նոր ուղղություններն են՝ Համբուրգ, Մեմմինգեն` Գերմանիա, Նեապոլ, Բարի` Իտալիա, Բուխարեստ` Ռումինիա, Պաֆոս` Կիպրոս, Նիցցա` Ֆրանսիա, Պրահա` Չեխիա։
Միանգամից 8 նոր ուղղություն դեպի եվրոպական 6 երկիր։ Ըստ ավիաընկերության պաշտոնական կայքի՝ տոմսերի արժեքները սկսվում են 29,99 եվրոյից կամ 13,173 դրամից։
Նշենք, որ «Wizz Air»–ը low cost ավիաընկերություն է, որը վերջին տարիներին չափազանց սիրված է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև այլ երկների քաղաքացիների համար, որոնք Հայաստանով մեկնում են Եվրոպա:
Ի դեպ, չի բացառվում, որ ավիաընկերությունը նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնի։
Ինչպես հայտնում են «Wizz Air»–ից, երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։ Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում:
Մարիաննա Արամյան