Ողբերգական դեպք Երևանում, ջերմային այրվшծքներով տղամարդ է մաhացել․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին «Այրվածքաբանական ազգային կենտրոն» «ջերմային այրվածք բոցով, դեմքի, գլխի պարանոցի, իրանի զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգի, մարմնի մոտ 20 տոկոս, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխված տղամարդը ապրիլի 10-ին մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կամո Խաչատրյանն էր։