Թրամփը Հնդկաստանի կողմից Պակիստանի վրա հարձակումները «ամոթ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող մարտական գործողությունները, հաղորդում է The Guardian-ը։
Սպիտակ տան ղեկավարին հարցրել են Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքին Հնդկաստանի հասցրած հրթիռային հարվածների մասին։
«Դա ամոթ է։ Մենք հենց նոր իմացանք դրա մասին», - ասել է նա լրագրողներին։
Թրամփը նշել է, որ «մարդիկ գիտեին, որ ինչ-որ բան է պատահելու՝ հիմնվելով անցյալի վրա», քանի որ երկու կողմերն էլ կռվել են «շատ, շատ տասնամյակներ և դարեր շարունակ»։
«Ես պարզապես հույս ունեմ, որ սա շատ արագ կավարտվի», - հավելել է Թրամփը։
Մայիսի 6-ի՝ երեքշաբթի երեկոյան և Նյու Դելիի ժամանակով մայիսի 7-ի առավոտյան ժամը 02:00-ի սահմաններում Հնդկաստանի բանակը հրթիռային հարձակում է սկսել Պակիստանի Քաշմիրի մայրաքաղաք Մուզաֆարաբադի վրա։
Երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Սինդուր» գործողության մասին, որը ներառում է Պակիստանի և Պակիստանի Քաշմիրի ենթակառուցվածքների վրա հարձակումներ: