Վաշինգտոնը շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ ուժեղ ՆԱՏՕ-ին․ դաշինքի ղեկավար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է իրեն դաշինքի նկատմամբ իր հավատարմության մասին, այն բանից հետո, երբ դրա որոշ անդամներ կասկածի տակ են դրել Միացյալ Նահանգների՝ ռազմական դաշինքում առաջատար դերը պահպանելու ցանկությունը։
«Որոշ մարդիկ կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի հանձնառությունը դաշինքին», - EFE-ին ասել է Ռյուտտեն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է «հաստատակամորեն հավատարիմ մնալ ուժեղ ՆԱՏՕ-ին», և որ Թրամփը սա «հրապարակավ և բազմիցս հայտարարել է, այդ թվում՝ ինձ հետ հանդիպումների ժամանակ»։
Ռյուտտեն նաև վերահաստատել է դաշինքի անդամներին ուղղված իր կոչը՝ ավելացնելու ռազմական ծախսերը՝ որպես օրինակ բերելով Իսպանիան։ «Ես ողջունում եմ Իսպանիայի վերջին որոշումը՝ պաշտպանության ոլորտում ներդրումները արագացնելու վերաբերյալ», - ասել է գլխավոր քարտուղարը։