18-ամյա արցախցի Մարատին դատախազությունը թույլ չի տալիս մոր հետ տեսակցել

18-ամյա արցախցի Մարատին դատախազությունը թույլ չի տալիս մոր հետ տեսակցել

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3-րդ օրն էլ լրացավ դիմելուցս, բայց բանտարկված 18-ամյա արցախցի Մարատին դատախազությունը թույլ չի տալիս մոր հետ տեսակցել:

Վաղն էլ կիրակի է, ոչ աշխատանքային: Այդ թույլ չտվողները իրենց ընտանիքների հետ հանգստյան հաճելի օր կանցկացնեն ու չեն էլ հիշի, որ օրենքի կոպտագույն խախտմամբ, իրենց ձեռքով Մարատը հայտնվել է բանտարկության մեջ:

Մարատի ծնողները (հայրը վերջին պատերազմին վիրավորված, մայրն ու քույրերը 9 ամիս բլոկադայի պայմաններում գոյատևած) Երևանում են, բայց իրենց որդուն տեսակցելու իրավունք չունեն...

Շուտով կպատմեմ, թե ինչ խայտառակ ապօրինություններով կալանավորվեց Մարատ Հակոբյանը»: