18-ամյա աղջիկը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

18-ամյա աղջիկը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 18-ամյա Կարինա Լ.-ին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ապրիլի 1-ից ՌԴ Ալթայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր որպես անհետ կորած:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: