Բարեկամիս դուրս եմ վռնդել իմ սենյակից․ Փաշինյանը՝ դավաճանության ու «հինգերորդ շարասյան» մասին
Այս պահի դրությամբ ավելի քան 53 անձ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության գործերով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ անձինք իրենց դիրքերի մասին տեղեկություն են տվել թշնամուն՝ գումարի դիմաց։
Փաշինյանը մի դրվագ ներկայացրեց իր հուշերից, երբ պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը գնացել է իր աշխատասենյակ և ասել՝ այսինչ բարձրաստիճան սպան զորքի մեջ խուճապ է տարածում, ասում՝ «Նիկոլը հողերը տվել ա»։
«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել՝ դու եկել ես, ՀՀ բանակի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում։ Էս վերջերս իմացա, որ քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի։ Այսինքն՝ ես իմ ազգականին իմ կաբինետից վռնդել եմ նրա համար, որ ինքը պատերազմի ժամանակ բարձրաստիճան սպայի մասին, որը քսան տարի այս պետությանը ծառայել է, այդպիսի բան ասաց»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։