Առկա խնդիրները պետք քաղաքական ճանապարհով լուծենք․ Միրզոյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե այս պայմաններում արդարացված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։
Միրզոյանը նորից վստահություն հայտնեց, որ բոլոր առկա հարցերը, խնդիրները, տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները պետք է հասցեագրել և լուծել քաղաքական ճանապարհով։
«ՀՀ-ն բոլոր հասու և սահմանված միջոցներով հետամուտ է լինելու ԼՂ բնակչության՝ մեր քույրերի, եղբայրների իրավունքների պաշտպանությանը»,-ավելացրեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում