Կորոնավիրուսը Հայաստանում չի նահանջում․ 10 մահ ունենք

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք։
Այդ ընթացքում կատարվել է 6486 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 10 նոր դեպք․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8679 դեպք է արձանագրվել։
1 շաբաթում առողջացածների թիվը՝ 2528։