Պարոն Վարդանյան, չե՞ք ամաչում․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Ափսոսում եմ, որ հերթական մանիպուլյացիայի ականատեսն եմ լինում. մեր խմբակցությունն ամբողջ գիշեր աշխատել է, կարող եք ծանոթանալ մեր հայտարարությանը: Զարմանում եմ, որ մեր հայտարարությունը կրկնել եք, ձեր նախագծում դրել ու ասում, որ ձեր նախագծին չենք միանում։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

Մինասյանը կրկնեց, որ դեմ չեն ՔՊ-ի բերած հայտարարությանը, սակայն, ըստ նրանց, այն ամբողջական չէ, քանի որ որևէ լուծում չի պարունակում։ «Մենք, եթե տրամադրված չլինեինք մեր պետականության պաշտպանության հարցով, այս կարևորագույն կետերը չէինք ասի, այլ պարզապես, եկել էինք, կասեինք՝ Նիկոլ Փաշինյան, դու պետք է այսօր գաս հրաժարականով: Ի դեպ, սա ամենաանկեղծ քայլը կլիներ, որը կմիավորեր մեր ժողովրդին, ընդդիմությանը և դիմությանը, կմիավորեր՝ ձեր կամքը և մեր ցանկությունը»,-ասաց նա։

Խոսելով Վլադիմիր Վարդանյանի այն արտահայտության մասին, թե ընդդիմադիրները չեն հարգում զոհերի հիշատակը՝ վերջինս  ամոթանք տվեց.
«Պարոն Վարդանյան, չե՞ք ամաչում, առավոտյան մենք այստեղ չէի՞նք, որ միասին հարգեցինք մեր զոհերի հիշատակը։ Ձեր կիսատ-պռատ նախագծի քվեարկությանը չենք մասնակցում»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիաննա Թորոսյան