Կարմիր Խաչը ևս երեք հիվանդի է Արցախից Հայաստան տեղափոխել. Արցախի ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ։
Նրանցից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։