Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն. Ավանեսյան

Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն. Ավանեսյան

Հավասար իրավունքներ, իրավունքների պաշտպանություն, մասնագիտական իրավունքի վերահաստատում. այս և առողջապահության ոլորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ հարցերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել է Women of global health (Կանայք` գլոբալ առողջապահությունում) կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Հայաստանի առողջապահության համակարգում կանայք 80 տոկոսից ավելի ընդգրկվածություն ունեն», - կազմակերպության գործադիր տնօրեն Մագդա Ռոբալոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Անահիտ Ավանեսյանը:

Մագդա Ռոբալոն ներկայացրել է իրենց կազմակերպության առաքելությունը և ուրախությամբ շեշտել, որ Հայաստանի առողջապահության ոլորտը կանանց հոգատար ձեռքերում է, և նախարարը մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի առողջապահական համակարգն հաջողությամբ ավարտի բարեփոխումների ծրագրերը: