Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ իր գործողությունները եղել են պատասխան։ Այդ տեղեկությունը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց նշեց, որ այդ թիվը վերջնական չէ։
«Մեր զինվորները, սպաները, բանակը կռվել են հերոսաբար, մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը: Եվ եթե կան նման մարդիկ, որ վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել և զոհվել հանուն հայրենիքի՝ նշանակում է, որ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև»,-ասաց նա։

Վերջինս նշեց, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն մի քանի ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ ՊՆ-ն գնահատում է իրավիճակը, կորուստները:

 Մանրամասները՝ տեսանյութում