Twitter-ի ղեկավարությունը միաձայն խորհուրդ է տալիս ընկերությունը վաճառել Մասկին

Twitter սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն. այդ մասին հայտնում է TASS-ը:
Ամերիկյան լրատվամիջոցները ապրիլին հաղորդել էին, որ Մասկը և Twitter-ը համաձայնության են հասել ընկերության վաճառքը 44 մլրդ դոլարով իրականացնելու շուրջ: