Բժիշկը զգուշացրել է նախաճաշին օգտագործվող մթերքի մասին, որը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար

Նախաճաշին կարագով ու պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման դիետան վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար։ Իր տելեգրամյան ալիքում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։
Վյալովի խոսքով՝ շատերը սխալմամբ պանիրը չեն դասում յուղոտ մթերքի շարքին և այն ուտում են նախաճաշին։ Այնուամենայնիվ, այն կարող է պարունակել մինչև 50 տոկոս կենդանական ճարպեր, և ենթաստամոքսային գեղձը դժվարությամբ է մշակում այդպիսի քանակությունը:
«Մեծ քանակությամբ յուղոտ մթերքներ օգտագործելիս ենթաստամոքսային գեղձը սկսում է լարված աշխատել՝ փորձելով արտադրել բավարար քանակությամբ լիպազ այն վերամշակելու համար»,- նշել է գաստրոէնտերոլոգը։ Դրա հետևանքով սննդային նման կախվածությունները կարող են հանգեցնել քրոնիկ պանկրեատիտի զարգացմանը։
Բժիշկը խորհուրդ է տվել պանիրն ամբողջությամբ չբացառել սննդակարգից։ «Սա չի նշանակում, որ դուք չեք կարող պանիր ուտել. Դա հնարավոր է և անհրաժեշտ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար միկրոէլեմենտներ»,- ասել Վյալովը՝ հավելելով, որ այս մթերքը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ կալցիում, սպիտակուցներ ու ճարպային լուծվող վիտամիններ։