Առաջին անգամ եմ լսում․ Հակոբյանն՝ իր և խմբակցության անդամների հարաբերությունների լարվածության մասին

Ինձ կանչել են հարցաքննության։ Այդ մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Սակայն, նրա խոսքով, իր մասին մամուլում հրապարակված նյութերն ուղղակի էժան մանիպուլյացիա են։

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էին լուրեր, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում կմիջնորդի անձեռնմխելիությունից զրկել և կալանավորել ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին, Արմեն Չարչյանին և Սեյրան Օհանյանին։

Ինչ վերաբերում է իր և «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների հարաբերություններին, որոնց մասին մամուլում գրում էին, թե վերջերս դրանք լարված են, Հակոբյանն ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում։

Մանրամասները՝ տեսանյութում։