ԱՄՆ-ն Ուկրաինային կհարցնի, թե իր տարածքից որքան է պատրաստ տալ Ռուսաստանին․ այլ մանրամասներ

Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Ուկրաինային կհարցնի, թե իր տարածքից որքան է պատրաստ տալ Ռուսաստանին:
Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը մտադիր է գնահատել նաև Ուկրաինայի դիրքորոշումը խաղաղապահ առաքելության մասին, գրել է Reuters-ը։
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, մասնավորապես, պատրաստվում են որոշել Կիեւի՝ զիջումների գնալու պատրաստակամության աստիճանը պատերազմը դադարեցնելու համար։
Բացի այդ, ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ, թե որքան լուրջ են ուկրաինացիները Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ լավ արդյունքների հույս ունի մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից։
Նա նշել է, որ Վաշինգտոնը գրեթե դադարեցրել է Կիեւի հետ հետախուզական տվյալների փոխանակման կասեցումը։