Իսրայելը որոշել է հետ կանչել իր պատվիրակությունը Գազայի հարցով բանակցություններից

Իսրայելը որոշել է հետ կանչել իր պատվիրակությունը Գազայի հարցով բանակցություններից

Իսրայելը որոշել է հետ կանչել իր պատվիրակությունը Դոհայից, որտեղ բանակցություններ էին ընթացել Գազայի հատվածում գերի ընկածներին ազատ արձակելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ Տեխնիկական մակարդակի բանակցողները կմնան Դոհայում։

«Իսրայելը համաձայն է Վիտկոֆֆի պլանի վրա հիմնված պատանդների վերադարձի ամերիկյան առաջարկին։ Այս առաջարկը վերջերս միջնորդների միջոցով փոխանցվել է «Համասին», սակայն այն դեռևս շարունակում է մերժում ցուցաբերել»,- հավելել է գրասենյակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Վիտկոֆֆը, ի թիվս այլ բաների, առաջարկել է ազատ արձակել տասը կենդանի պատանդների և վերադարձնել 16 մահացածների՝ 45-60 օրվա հրադադարի դիմաց։