ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել G7-ի հայտարարության մեջ Կիեւին աջակցելու մասին կետի ներառմանը

Վաշինգտոնը դեմ է արտահայտվել G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման կոմյունիկեի մեջ Կիևին աջակցության մասին կետ ներառելուն, գրել է Politico-ն՝ հղում անելով պաշտոնյաների։
«ԱՄՆ-ն դեմ է Կանադայում ֆինանսների նախարարների կողմից մշակվող G7 հայտարարության մեջ Ուկրաինային «հետագա աջակցություն» ներառելուն»։
Բացի այդ, Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ կոմյունիկեն Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որակի որպես անօրինական։