Լավրովը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման, պաշտպանական հարցերի մասին

Լավրովը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման, պաշտպանական հարցերի մասին

Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների այն համալիրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև 2020 և 2022թթ․։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատրաստ ենք նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար»,- ասել է Լավրովը։

Լավրովն ասել է, որ այս հարցերում Երևանը կարող է լիարժեք հույսը դնել Մոսկվայի վրա, ներառյալ տարածաշրջանային տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում։

Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարի նշվում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30–ամյակը, նաև հայ–ռուսական հումանիտար փոխգործակցության կենտրոնի ստեղծման 10–ամյակը։ 

Նա շեշտել է, որ հայ–թուրքական, հայ–իրանականն  սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։