Մաhապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված իրանցին (տեսանյութ 18+)

Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակված Յասին Հուսեյնզադեն, գրել են ԶԼՄ-ները։
Դեսպանատան վրա 2023-ի հունվարին զինված հարձակում էր եղել։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն, ով զինված էր եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով, ճեղքել էր անվտանգության կետը և կրակ բացել դեսպանատան աշխատակիցների վրա:
Հարձակման հետևանքով մահացել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, անվտանգության երկու աշխատակից՝ վիրավորվել։
Տեսանյութն այստեղ