Վթար՝ Կոտայքում, 21-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է քարե պարսպին, շարժիչը պոկվել է. Shamshyan

Վթար՝ Կոտայքում, 21-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է քարե պարսպին, շարժիչը պոկվել է. Shamshyan

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։