ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում

ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը այսօր առավոտյան Օրյոլի, Բրյանսկի և Կուրսկի մարզերի երկնքում ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այս տարվա մայիսի 21-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք՝ 16 ԱԹՍ Օրյոլի մարզի տարածքում, 10 ԱԹՍ Բրյանսկի մարզի տարածքում և վեց ԱԹՍ Կուրսկի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 21-ի դրությամբ՝ ՀՕՊ ուժերը կրկին Ռուսաստանի շրջանների վրայով խոցել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքերը որսացվել են մայիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև մայիսի 21-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 04:05-ը։

Բրյանսկի մարզում ոչնչացվել է 41 անօդաչու թռչող սարք, Օրյոլի մարզում՝ 37 անօդաչու թռչող սարք, իսկ Կուրսկի մարզում՝ 31։

Վեց անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի, հինգը՝ Վլադիմիրի մարզի, երեքը՝ Ռյազանի մարզի, մեկական՝ Բելգորոդի, Տուլայի և Կալուգայի մարզերի տարածքների, ինչպես նաև Սև ծովի վրայով։

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հաստատել է, որ մարզի վրայով խոցվել է 37 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը նաև հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։