Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակի Մաշտոցի փողոցի վերջնամասի դաշտամիջյան հատվածում հայտնաբերեցին 48-ամյա աշտարակցու վարած «ԳԱԶ» մեքենան՝ բեռնված ծիրանենու տարբեր տրամաչափի կոճղերով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել էր 37-ամյա մի տղամարդ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։