ԱԺ-ում մշակվում է Ներքին գործերի նախարարության գործառույթները
Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ բազայից հանվել է աշխատանքի միգրացիայի ոլորտում քաղաքականության մշակման հատվածը: Այսօր այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Կառավարությունը գտնում է, որ աշխատանքի ոլորտում քաղաքականությունը պետք է շարունակի մշակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ Ներքին գործերի նախարարությունը ընդամենը կօժանդակի տարբեր պրոցեսների կատարմանը»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզավորման ոլորտում ևս քաղաքականության մշակման ֆունկցիա ունի։
Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն և արդեն երկրորդ անգամ նախագծի փաթեթը քննարկվում է ԱԺ-ում։
Նշենք նաև, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում։
Մանրամասները՝ տեսանյութում։