Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է

Ռուսաստանի Դաշնության Սիբիրյան, Կենտրոնական, Հարավային, Ուրալյան և Հյուսիսարևմտյան դաշնային շրջաններում առաջիկա օրերին գիշերային ցրտահարություններ կլինեն, ՏԱՍՍ-ին հայտնել է Հիդրոմետեորոլոգիական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։
Նրա խոսքով՝ գիշերը ջերմաստիճանը կտատանվի 0°C-ից մինչև -5°C սահմաններում։ Բացի այդ, հնարավոր է մինչև -2°C ցրտահարություն։ Օդերևութաբանը նշել է, որ ջերմաստիճանը նման մակարդակի կիջնի նույնիսկ հարավում՝ Ղրիմի տափաստանային շրջաններում։
«Մինչև երեքշաբթի (մայիսի 13) Կալինինգրադի, Տամբովի, Լիպեցկի, Կոստրոմայի, Կուրսկի և Տուլայի մարզերում կանխատեսվում է ցրտահարություն՝ -1-ից մինչև -2°C», - ասել է օդերևութաբանը։