Վենետիկի հյուրանոցի հյուրերին ջրային ատրճանակներ են բաժանել՝ ճայերին վախեցնելու համար

Վենետիկի հյուրանոցի հյուրերին ջրային ատրճանակներ են բաժանել՝ ճայերին վախեցնելու համար

Վենետիկի հյուրանոցների ասոցիացիան պլաններ է մշակում «ագրեսիվ եւ հոգնեցնող» ճայերի դեմ պայքարելու համար, թեեւ որոշ հյուրանոցների սեփականատերեր արդեն գործն իրենց ձեռքն են վերցրել եւ հյուրերին ջրային ատրճանակներով են զինել թռչուններին ցրելու համար, գրում է The Guardian-ը:

Ճայերի ներկայությունը հայտնի քաղաքում վերջին մի քանի տարիներին ավելի ու ավելի խնդրահարույց է դարձել. վերջերս թռչուններից մեկը զբոսաշրջիկից պաղպաղակ էր խլել, երբ նա քայլում էր Սան Մարկո հրապարակով:

Թեեւ տեսարանը զվարճալի էր, Վենետիկի հյուրանոցատերերի ասոցիացիան հոգնել էր դրանից եւ սեմինար էր կազմակերպել՝ քննարկելու համար, թե ինչպես կարելի է վախեցնել կողոպտիչ թռչուններին:

Քննարկվող լուծումները ներառում են վանումը հատուկ ակուստիկ համակարգի կամ տհաճ հոտերի միջոցով (մարդկանց կողմից չզգացվող):

Երկու հյուրանոց՝ Gritti Palace-ը եւ Hotel Monaco & Grand Canal-ը, այժմ հյուրերին նարնջագույն ջրային ատրճանակներ են նվիրում, երբ նրանց ասացին, որ ճայերն այդ գույնը չեն սիրում:

«Ատրճանակները տեսնելուն պես նրանք հեռու են թռնում»,- ասել է Պաոլո Լորենցինին Gritti Palace հյուրանոցից:- Նույնիսկ պետք չէ օգտագործել դրանք, պարզապես պետք է թողնել սեղանի վրա»: