Առավոտը բարի չէր ոստիկանության համար. Վահե Գրիգորյան

Առավոտը բարի չէր ոստիկանության համար. Վահե Գրիգորյան

Առավոտը բարի չէր ոստիկանության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Դեռևս 2021թ փետրվարի 11-ին ՎԴ5/0188/05/20 գործով ՀՀ վարչական դատարանը Իմ կողմից կազմված վիճարկման հայցի հիման վրա բավարարել էր քաղաքացի Լ.Խոցանյանի պահանջը և անվավեր էր ճանաչել դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ 10000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին 31.08.2020թ. թիվ 000000005638 որոշումը:

Ոստիկանությունը, վճարելով 10000 դրամ պետտուրք, որոշել էր չհամակերպվել իր պարտության հետ և բողոքարկել էր այս վճիռը վերաքննիչ վարչական դատարան:

Արդեն սույն թվականի ապրիլի 6-ին վերաքննիչ դատարանը հրապարակեց սույն գործով իր որոշում, որով մերժել է ոստիկանության բողոքը և անփոփոխ է թողել առաջին ատյանում Մեր հաղթանակը:

Այսինքն ոստիկանությունը պետական միջոցներից ծախսեց 10000 դրամ` պետտուրք վճարելու համար, ինչպես նաև կատարեց այլ ծախսեր, անհարկի ծանրաբեռնեց դատական համակարգը միայն զուտ նրա համար, որպեսզի հերթական անգամ համոզվի իր սխալականության հարցում և ընդունի իր պարտությունը:

Ամենակարևորը, որ քաղաքացի Խոցանյանի իրավունքը մնաց պաշտպանված:

Շնորհակալություն»,- գրել է նա։