4 պատճառ սառը ջուր չխմելու համար

Տաք ջուրը բացում է ծակոտիները, իսկ սառը ջուրը փակում եւ ձգում է մաշկը: Նման կերպ սառը ջուրն ազդում է ստամոքսա-աղիքային համակարգի վրա: Սառը ջուր խմելը վնասակար է:
Որոնք են սառը ջուր խմելու հետեւանքները.
-Երբ խմում եք սառը ջուր, արյունատար անոթները սեղմվում են, մարսողությունը դառնում է սահմանափակ, խոնավեցումը դժվարանում է: Սննդի քայքայման եւ էներգիայի համար օգտակար նյութերի կլանման փոխարեն, մարմինն օգտագործում է էներգիան ջերմաստիճանի կարգավորման համար: Դա հանգեցնում է ջրի կորստի.
-Սառը ջուրը սնվելուց հետո նպաստում է ավելցուկային լորձի գոյացմանը, ինչը հանգեցնում է իմունային համակարգի գործառույթի անկման՝ առաջացնելով հարբուխ կամ այլ հիվանդություններ.
-Եթե ուտելու ընթացքում սառը ըմպելիքներ եք խմում, ապա սննդային յուղերը կարծրանում են, իսկ մարմինն իր հերթին հրաժարվում է քայքայել անցանկալի ճարպերը.
-Ոմանք կարծում են, որ սառույցով ջուր խմելն օգտակար է, քանի որ քայքայվում են ավելի շատ կալորիաներ, սակայն դրանով մենք ծանրաբեռնում ենք մարսողական համակարգը: Կան շատ այլ տարբերակներ կալորիաներ քայքայելու համար.
Որոնք են սենյակային ջերմաստիճանի ջուր խմելու առավելությունները.
-Այն հանգեցնում է արագ խոնավեցման.
-Խթանում է հիմնական մարսողական ֆերմենտներն, ինչը հանգեցնում է մարսողության կարգավորման.
-Սնունդը հեշտությամբ քայքայվում է.
-Աղիների աշխատանքը կարգավորվում է.
-Մաքրում է արյունը, արագացնում է մաշկի, երիկամների եւ ավշային համակարգի միջոցով թունազերծման բնական գործընթացները.
Երբ սովորեք գոլ ջուր խմել, մարսողական համակարգի կարգավորումը զգալի կլինի: