Երգչուհի Անի Լորակը կորցրել է իր բիզնեսը Ռուսաստանում

Երգչուհի Անի Լորակը կորցրել է իր բիզնեսը Ռուսաստանում

«Անի Լորակ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը։ Rusprofile.ru պորտալի տվյալներով՝ այն լուծարվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին։

2015 թվականից կազմակերպությունն իրականացրել է երեք տեսակի՝ «Կատարողական արվեստի բնագավառում», «Մշակութային եւ արվեստի հաստատություններում» եւ «Սպորտի ոլորտում» գործունեություն ։ Մասնավորապես, այնզբաղվել է համերգների կազմակերպմամբ, երգերի ձայնագրմամբ եւ տեսահոլովակների նկարահանմամբ։ Կազմակերպության հիմնադիրը Կուեկ Կարոլինա Միրոսլավովնան էր (Անի Լորակի իսկական անունը)։

Անցած ամառ ուկրաինացի երգչուհին չեղյալ է հայտարարել համերգները Ռուսաստանի մի քանի քաղաքներում, դադարեցրել է վարել սոցիալական ցանցերի իր էջերը եւ մասնակցել միջոցառումներին։ Սեպտեմբերի վերջին Լորակը երկար ժամանակ անց առաջին անգամ գրառում էր հրապարակել սոցցանցում։ Նա արտահայտել է իր դժգոհությունը եւ գրել, որ «մտովի գրկում է» իրեն հետեւող յուրաքանչյուր երկրպագուի։