«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է։ Ժամը 09:00-ից վաճառողները սկսել են սպասարկել իրենց հաճախորդներին։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվում են։

«Երեկ տեսչական մարմնից եկան, ստուգեցին տարածքը։ Հետո ասացին, որ նիստ պետք է անեն՝ որոշում ընդունելու համար»,- տեղեկացրեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ինքը տեսչական մարմնի ղեկավարին տեղեկացրել է, որ այսօրվանից աշխատելու են։

«Թող իրենք նիստ անեն, որոշումը հայտնեն, եթե դիտողություններ կան, դրանք ներկայացնեն, որ հերթով շտկենք»,- նշեց Սամվել Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից կասեցվել են տոնավաճառի աշխատանքները․ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահրդեհային կանոնների պահպանման 17 խախտում էր արձանագրել, որից միայն 12-ն էր շտկվել։

Մյուս հինգ կետերը կարգավորելու համար տնօրինությունը ժամանակ էր խնդրել տեսչական մարմնից։

Նարե Գնունի