Դամասկոսի արվարձանում իսրայելական ավիահարվածների հետևանքով 4 զինվորական է զոհվել

Դամասկոսի արվարձանում իսրայելական ավիահարվածների հետևանքով 4 զինվորական է զոհվել

Դամասկոսի մատույցներում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 3 զինվորական. հայտնում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր Դամասկոսի մերձակայքում իսրայելական ագրեսիան հանգեցրել է 4 զինվորի նահատակության և ևս 3-ի վիրավորման, ինչպես նաև որոշ նյութական վնասների», - ասվում է նախարարության տելեգրամյան հաղորդագրությունում։

Ավելի վաղ սիրիական պետական ​​SANA գործակալությունը հայտնել էր հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից իսրայելական հարձակումը հետ մղելու մասին։

Հանրապետության պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը։