ՀՀ ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

ՀՀ ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։