Հակոբյան Հրաչյա՝ 100 000 դրամ․ պարեկները իշխանականներին տուգանում են, ե՞րբ էր բեսպրեդելը․ Խաչատրյան
Շատ է խոսվում պարեկների մասին, անընդհատ ցեխ են շպրտում այդ ինստիուտի վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ուզում եմ իշխանական պատգամավորների անուններ նշել, որոնց նկատմամբ պարեկներն արձանագրություններ են կազմել, ակտ են գրել։ Իմ ընկերները ինձ կներեն, համաձայնություններ ստացել եմ։ Օրինակ՝ ակտավորել են Ալեքսանյան Վահագնին՝ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալին։ Աղազարյան Հովիկին, Առուշանյան Դավիթին, Բաբայան Նարեկին, Բաքոյան Ռուստամին մի քանի անգամ, Գաբրիելյան Սիսակին երկու անգամ արձանագրություն են գրել, Դավոյան Արփիին իր ծննդավայր Ստեփանավանում են արձանագրություն կազմել՝ 20 հազար դրամ»,-ասաց նա։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խնդրեց չշարունակել։
«Չէ, պետք ա շարունակեմ։ Ցիրունյան Հայկ չորս անգամ, Հակոբյան Հրաչյա 100 հազար դրամ, Հունանյան Հռիփսիմե, Սարուխանյան Կարեն, Գրիգորյան Նարեկ, Ղահրամանյան Նարեկ, նաև իմ որդու նկատմամբ՝ երկու անգամ։ Խախտումը խախտում ա, ճիշտ են արել, որ գրել են։ Հիմա խնդրում եմ ասեք՝ ո՞վ էր պաշտպանված, ե՞րբ էր պաշտպանված, ով ա ինչ ուզում անի, ե՞րբ էր բեսպրեդելը և ընդհանրապես էս ամենի գնահատականը թողնում եմ մեր ժողովրդին»,-ամփոփեց Խաչատրյանը։