Վահագն Խաչատուրյանն ու Բրազիլիայի նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր․ հետաքրքիր ոլորտներից է համարվել տիեզերագնացությունը

Վահագն Խաչատուրյանն ու Բրազիլիայի նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր․ հետաքրքիր ոլորտներից է համարվել տիեզերագնացությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները: